Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

24 Հուլիս, 2020 13:04
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը: Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երեւանի քաղաքապետարանն էլ՝ տվել շինթույլտվություն: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով. մի մասը՝ այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:

 

Լրահոս

Դիտել ավելին