Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10000-ից. Նիկոլ Փաշինյան

24 Հուլիս, 2020 12:20
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10000-ից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ՝ ուղիղ հեռարձակման ժամանակ նշեց, որ վերջին իրադարձությունների հետ կապված՝ կորոնավիրուսային իրավիճակը մղվել էր երկրորդ պլան: Նա հայտարարեց, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:

«Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև կարող ենք ասել, որ աշնանը սպասվող փուլին մենք կարող ենք ավելի լավ դիմակայություն ցույց տալ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դիմակ դնելը բոլորի համար էլ տհաճ է, և ինքն էլ է դա հասկանում, իր համար էլ է տհաճ, սակայն վարակման թվերը կրճատվում են՝ դիմակ դնելու կանոնները պահպանելու շնորհիվ: Այս դրական վիճակագրությունը, ըստ վարչապետի, պետք է ոչ թե ուրախացնի, այլ հակառակը՝ սթափեցնի ու զգոնացնի, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ դնելը անկյունաքարային դեր ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին