Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները խնդիրներ ունեն․ «Ժողովուրդ»

24 Հուլիս, 2020 09:45
Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները խնդիրներ ունեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները խնդիրներ ունեն՝ զբոսաշրջային վայրերում ճանապարհային եւ տեղեկատվական ցուցանակների հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ շատ կարեւոր զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված չեն համապատասխան նշաններ, ինչն այցելուների համար դժվար է դարձնում դրանք գտնելը եւ այցելելը: Ավելին, պարզվում է, որ մեծ թվով զբոսաշրջային արահետներ հիմնականում առանց ցուցանակների են: Խնդիր է նաեւ այն, որ հյուրանոցային տնտեսության եւ առեւտրային օբյեկտները հիմնականում տեղադրում են իրենց իսկ դիզայնով պատրաստված ցուցանակներ, որոնց համար թե՛ տեղական մարմինների եւ թե՛ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու մարմինների կողմից հիմնականում թույլտվություն չեն ստանում: 

Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է այս հարցին լուծում տալ. նախարարությունը նոր՝ զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին որոշման նախագիծ է քննարկման դրել: Ըստ նախարարության՝ զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակները պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան եւ կարգավորեն դեպի այցելավայր շարժը։ Հայաստանում տեղադրվող ցուցանակները պետք է պարտադիր լինեն հայերեն եւ անգլերեն` ցուցանակի վրա տեղակայման առաջնահերթություն տալով պետական լեզվին: Ի դեպ, տեղեկացնենք, որ սա արդեն լրացուցիչ ֆինանսական բեռ կլինի ոչ միայն տնտեսվարողների, այլեւ համայնքների համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին