Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Բագրատյանը «ինքնամեկուսացել» է. Ինչն է պատճառը. «Ժամանակ»

24 Հուլիս, 2020 08:18
Սերգեյ Բագրատյանը «ինքնամեկուսացել» է. Ինչն է պատճառը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ում արդեն գրեթե մեկ ամիս է՝ որևէ լուր չեն ունեցել Սերգեյ Բագրատյանից. նա ոչ միայն չի մասնակցել խորհրդարանի նիստերին, այլ նաև ներկուսակցական և ներխմբակցային որևէ միջոցառման: Նրա հետ հնարավոր չի եղել կապվել անգամ խմբակցությունից դուրս գալու մասին հրապարակային տեղեկատվության տարածումից հետո:

«Երբ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց, նա անմիջապես անհետացավ»,- ասում է ԲՀԿ մեր աղբյուրը, ըստ որի՝ մինչ այդ էլ Բագրատյանը աչքի էր ընկնում իր պրոիշխանական պահվածքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին