Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն խիստ նախազգուշացում է արել Թուրքիային

23 Հուլիս, 2020 23:47
ԱՄՆ-ն խիստ նախազգուշացում է արել Թուրքիային

ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թուրքիայի իրականացրած գազի որոնման աշխատանքները, որոնք լարվածություն են առաջացնում Հունաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում։ 

Ինչպես հայտնի է՝ թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։

Ըստ այդ հայտարարության՝ թուրքական «Օրուչ Ռեիս» նավը պետք է մուտք գործի այդ տարածք։

Հունաստանի, Եվրոպական միության երկրների հետ միասին այս զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Պետքարտուղարությունը մասնավորապես կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք ավելորդ լարվածություն են առաջացնում հույն-թուրքական հարաբերություններում։

ԱՄՆ-ն հորդորել է անմիջապես չեղարկել Հունաստանի ջրային տարածքում իրականացվող ծրագրերն ու դադարեցնել գազի որոնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտարարությունից հետո Հունաստանն իր նավատորմը բերել է մարտական պատրաստվածության և հունական նավերը տեղակայվել են Էգեյան ծովում։

 

Լրահոս

Դիտել ավելին