Կարևոր իրադարձություններ

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ

23 Հուլիս, 2020 22:45
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ

Այսօր՝ հուլիսի 23-ի ճեպազրույցի ժամանակ  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: 

Նա նշել է, որ հարցը քննարկում են կողմերի հետ: ՌԴ- ն հույս ունի, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը:

Զախարովան նշել է, որ ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։ Նա հայտարարել է, որ երեք պետությունները լարվածությունը նվազեցնելու համար փոխգործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների միջոցով:

Նրա խոսքերով` հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին:

Զախարովան նաև նշել է, որ Սերգեյ Լավրովն հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին