Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության Մալաթիայի և Կոտայքի բաժիններում նոր պետեր են նշանակվել

23 Հուլիս, 2020 22:05
Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության Մալաթիայի և Կոտայքի բաժիններում նոր պետեր են նշանակվել

ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով  այսօր՝  հուլիսի 23-ին,  կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում:

Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից, ուղարկվելով Ոստիկանության կադրերի ռեզերվ։

 

Լրահոս

Դիտել ավելին