Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

23 Հուլիս, 2020 20:55
Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` բանակցություններն ընթացել են «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Կիևի հրապարակ» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում ընդգծվել է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում համայնքների ներդրման անհրաժեշտությունը:

«Կողմերը քննարկվել են ադրբեջանական և հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու եւ վերացնելու համար:

Կարևորվել է ադրբեջանական և հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին