Կարևոր իրադարձություններ

Պուտինը Կադիրովին շնորհել է Ռոսգվարդիայի գեներալ-մայորի կոչում

23 Հուլիս, 2020 20:22
Պուտինը Կադիրովին շնորհել է Ռոսգվարդիայի գեներալ-մայորի կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահն ինքն է ընթերցել հրամանագիրը և շնորհավորել ինձ այս իրադարձության կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: Դա բարձր գնահատական է, որը շատ թանկ արժե», - այս մասին Կադիրովը հայտնել է «ВКонтакте»-ի իր էջում։

Կադիրովի խոսքով՝ միշտ պատրաստ է կատարել ՌԴ նախագահի հանձնարարականները։

«Ես միշտ ասել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր նախագահի հավատարիմ հետևակայինն եմ և ցանկացած մայրցամաքում պատրաստ եմ կատարել նրա ցանկացած բարդության հրամանը»,- ասված է Կադիրովի գրառման մեջ։

Բացի այդ, Չեչնիայի ղեկավարին ՆԳՆ կառույցից տեղափոխել են «Ռոսգվարդիա»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին