Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565
    577

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն գյուղմթերք արտահանողների․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

23 Հուլիս, 2020 20:09
Ի գիտություն գյուղմթերք արտահանողների․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ի գիտություն գյուղմթերք արտահանողների, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև սահմանային անցակետերում
ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետ հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Ներկայացվում է թարմացված տեղեկատվությունը.

Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում.

«Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099)

«Шелковый путь» (32-й км МКАД)

ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, ովքեր բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ հետևյալ կազմակերպություններից.

Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» - +7 (929) 939 78 00,

«ОМЕГА Групп» - +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27,

Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР - +7 (966) 153-00-00:

Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84։ 
https://mineconomy.am/page/1637 »։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին