Կարևոր իրադարձություններ

ՀՀ առողջապահության նախարարության կողմից գնած շտապօգնության 10 մեքենաները՝ որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախին

23 Հուլիս, 2020 19:06
ՀՀ առողջապահության նախարարության կողմից գնած շտապօգնության 10 մեքենաները՝  որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախին

2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով:

Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին