Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկ. լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի

23 Հուլիս, 2020 18:18
Ամերիաբանկ. լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի

Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում։

ԱՊՀ և Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը և կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես Փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է  2019 թվականի արդյունքների հիման վրա։ Վարկանիշային աղյուսակը՝ այստեղ:

Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։

SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ վերլուծելու և գնահատելու, թե ինչպիսի ծառայություններ են ներդրել տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական հաստատությունները՝ Փոքր և միջին ձեռնարկությունների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին