Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Առինջ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

23 Հուլիս, 2020 18:11
Առինջ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները:

Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին:

Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը Առինջ համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին