Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565
    577

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց խնդիրներն ու աջակցության ձևաչափը

23 Հուլիս, 2020 16:43
Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց խնդիրներն ու աջակցության ձևաչափը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա  խնդիրները  և աջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝  ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:

Նախարարը տնտեսվարողներին է ներկայացրել  Կառավարությունում  հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար և թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:

Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝  կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և  զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից:

Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև ճշտող հարցեր ուղղել  նախարարին այդ առաջարկների շուրջ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ  ենթաոլորտների խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ:

Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել  հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները և համատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին