Հայ-Ռուսական համալսարանը հայտարարել է, որ հանրապետական միասնական քննությունների արդյունքներով դրական գնահատականներ ստացած, բայց մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին պատրաստ է ս.թ. օգոստոսի 10-25-ն ընկած ժամանակահատվածում օնլայն հարցազրույցի հիման վրա ընդունել համալսարան իրենց նախընտրած մասնագիտությամբ/ուղղությամբ։