Կարևոր իրադարձություններ

Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների համար նոր շենք կկառուցվի

23 Հուլիս, 2020 13:52
Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների համար նոր շենք կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում հավանություն տվեց «Նոբբի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեի հարևանությամբ գտնվող 1301.64քմ մակերեսով հողամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագրին:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և հավելեց, որ այդ ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:

ՀՀ Կառավարության կողմից համաձայնության դեպքում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով»,- ներկայացրեց Պապիկյանը։

Ընկերությունը նաև պարտավորվում է օտարվող հողամասի սահմաններում բազմաբնակարան շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևան համայնքին տրամադրել 800 քմ մակերեսով բնակելի տարածք, սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան- 8ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժման աշխատանքները, որից հետո շուրջ 350 քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երեւան քաղաքին»,-ասաց Պապիկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին