Կարևոր իրադարձություններ

Ճապոնիան Հայաստանին կորոնավիրուսի բուժման մեջ օգտագործվող դեղամիջոց է նվիրել

23 Հուլիս, 2020 13:39
Ճապոնիան Հայաստանին կորոնավիրուսի բուժման մեջ օգտագործվող դեղամիջոց է նվիրել

Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով:

Այս պահի դրությամբ, ավիգանը (ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել: Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար: 

Այս մասին հայտնում են Ճապոնիայի դեսպանությունից՝ ակնկալելով, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` այդպիսով այդ գործընթացով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին