Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

28-ամյա կինը, օգտվելով տանտիրուհու անուշադրությունից, գումար է գողացել․ ոստիկանության բացահայտումը

23 Հուլիս, 2020 13:00
28-ամյա կինը, օգտվելով տանտիրուհու անուշադրությունից, գումար է գողացել․ ոստիկանության բացահայտումը

Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հաղորդումից ժամեր անց, ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունը արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին:

Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը և օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ:

Նա ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, և հայտնել, որ մնացածը ծախսել է: 28-ամյա կինը նաև հայտնել է, որ փետրվարին, մարտին և մայիսին, գտնվելով նույն տանը, ևս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից և անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 և 30 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին