Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին՝ հօդս ցնդեց․ Նիկոլ Փաշինյան

23 Հուլիս, 2020 12:00
Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին՝ հօդս ցնդեց․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին  երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:  

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց:

Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ ուժերի հարաբերակցություն՝ նկատի չունեմ միայն սպառազինությունների և Զինված ուժերի քանակը, այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒՄ մարտունակությանը վարչապետը նշեց․

«Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին