Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի վարժանքները․ կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր

23 Հուլիս, 2020 11:37
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի վարժանքները․ կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։

Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները»։

 

Լրահոս

Դիտել ավելին