Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    570
    582

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը․ կան տուժածներ

23 Հուլիս, 2020 11:18
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը․ կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 20։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում՝ «Նոր Ջրաղաց» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ն․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 20 մ)։ Վարորդը և ուղևորներ Այսեր Ջ․-ն (ծնված 1985 թ․), Արմեն Ն․-ն (ծնված 1974 թ․) և Գրետա Ա․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին