Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները. հայտարարություն

23 Հուլիս, 2020 10:25
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները. հայտարարություն

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարաությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը:

Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի հայ համայնքը վերջին օրերին ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքի արդյունքում ծավալված ռազմական գործողությունների և Բաքվի սպառնալիքների:

Ցույցի ընթացքում տարածքում նաև ադրբեջանցիներ են եղել։Իրավիճակին անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին՝ աջակցություն հայտնելով հայ համայնքին ու Հայաստանին: 

 

Լրահոս

Դիտել ավելին