Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը բանակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար. «Հրապարակ»

23 Հուլիս, 2020 08:10
Առողջապահության նախարարությունը բանակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումը շարունակվում է, սակայն լուրեր կան, որ ռուսական էլիտան պատվաստվել է դեռ ապրիլին: Իսկ Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ՝ պատվաստանյութի համար:

Հնարավո՞ր է չեղարկեք պայմանավորվածությունները եւ Ռուսաստանից գնեք՝ հարցրինք առողջապահության նախարարության խոսնակին։ «Պատվաստանյութի մասով դեռ հստակություն չկա՝ հետեւում ենք բոլոր փորձարկումներին, եւ միայն դրական արդյունք գրանցած ընկերության հետ կտարվեն լուրջ բանակցություններ․․․ Ռուսաստանի պատվաստանյութի ստեղծման նկատմամբ կա հետաքրքրություն, միայն փորձարկումների ավարտից հետո կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին