Կարևոր իրադարձություններ

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց հայ համայնքի բողոքի ցույցի կապակցությամբ

23 Հուլիս, 2020 00:30
Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց հայ համայնքի բողոքի ցույցի կապակցությամբ

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։  Աբդուլաևայի խոսքերով՝ ամերիկացի դիվանագետը արտգործնախարարություն է կանչվել Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ հայերի բողոքի ցույցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի հյուպատոսը կապ է հաստատել Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի ղեկավարի հետ և դժգոհություն հայտնել, թեմայի շուրջ խոսել նաև Լոս Անջելեսի քաղաքապետի ու պաշտոնատար այլ անձանց հետ՝ պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի հայ համայնքը երեկ և այսօր ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքի արդյունքում ծավալված ռազմական գործողությունների և Բաքվի սպառնալիքների:

Ցույցի ընթացքում տարածքում նաև ադրբեջանցիներ են եղել։ Իրավիճակին անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին՝ աջակցություն հայտնելով հայ համայնքին ու Հայաստանին:

 



 

Լրահոս

Դիտել ավելին