Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագծը փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները․ «Ամերիկայի Ձայն»

22 Հուլիս, 2020 23:13
ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագծը փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները․ «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենը երեկ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողով է ներկայացրել հատկացումների օրենքում փոփոխության նախագիծ, որը պետք է քննարկվի այսօր: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Նախագիծը փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ըստ դրա, Հատկացումների օրենքով տրամադրվող միջոցները չպետք է օգտագործվեն կամ պարտադիր չպետք է լինեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու հարցում:

Նախագծին դեմ են ամերիկահայ կազմակերպությունները: Ամերիկայի հայկական համագումարն ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը կոչ են անում ամերիկահայությանը կապ հաստատել իրենց ընտրատարածքների կոնգրեսականների գրասենյակների հետ և հորդորել օրենսդիրներին դեմ քվեարկել Քոհենի նախագծին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին