Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Լոռու մարզում․ «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան 30 մ գլորվել է դեպի ձորակը․ կան տուժածներ

22 Հուլիս, 2020 21:59
Ավտովթար Լոռու մարզում․ «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան 30 մ գլորվել է դեպի ձորակը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել դեպի հարակից ձորակը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին