Կարևոր իրադարձություններ

Հովհաննիսյանը նվիրված և հավատարիմ էր իր աշխատանքին․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ կորոնավիրուսից մահացած 56-ամյա բուժքրոջ մասին

22 Հուլիս, 2020 21:23
Հովհաննիսյանը նվիրված և հավատարիմ էր իր աշխատանքին․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ կորոնավիրուսից մահացած 56-ամյա բուժքրոջ մասին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել․ 

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր։

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին