Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Պռոշյան գյուղում․ այրվել է 500 քմ խոտածածկույթ և 25 հակ անասնակեր

22 Հուլիս, 2020 20:59
Հրդեհ Պռոշյան գյուղում․ այրվել է 500 քմ խոտածածկույթ և 25 հակ անասնակեր

Այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 13։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14։24-ին։

Պարզվել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում այրվել են խոտածածկույթ (500 քմ) և անասնակեր (25 հակ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին