Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

ՀՀ Ոստիկանապետն ու Արդարադատության նախարարն այցելել են ոստիկանության կրթահամալիր (տեսանյութ)

22 Հուլիս, 2020 20:40
ՀՀ Ոստիկանապետն ու Արդարադատության նախարարն այցելել են ոստիկանության կրթահամալիր (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 22-ին, ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելեցին ոստիկանության կրթահամալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի, կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի և պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ` Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը ծանոթացան նոր ստեղծվելիք պարեկային ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին։

Հյուրերը զրուցեցին դիմորդների հետ, ծանոթացան հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը։

Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը շրջեցին կրթահամալիրի տարածքում, եղան հրաձգարանում, քննարկեցին պարեկային ծառայության ստեղծմանը վերաբերող հարցեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին