Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի COVID-19-ի երրորդ թեստը դրական է եղել

22 Հուլիս, 2020 19:08
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի COVID-19-ի երրորդ թեստը դրական է եղել

Կորոնավիրուսի համար Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի երրորդ թեստը դրական է եղել, հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրությունը, գրում է РИА Новости-ն:

«Նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախկինի պես գտնվում է առողջ վիճակում, նրան հետևում են բժիշկները... Հուլիսի 21-ին նախագահի կատարած թեստը դրական արդյունք է ցույց տվել», - վարչակազմի հաղորդագրությունն է մեջբերում պորտալը:

Առաջին անգամ հիվանդությունը Բրազիլիայի ղեկավարի մոտ ախտորոշվել է հուլիսի 7-ին, որից հետո նա մեկուսացված է իր պաշտոնական նստավայրում:

Նշենք, որ Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով ամբողջ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը։ Վարակի հայտնաբերումից ի վեր այնտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 2,167,988 մարդում մոտ, մահացել է՝ 81,628-ը, ապաքինվել՝ 1,465,970-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին