Կարևոր իրադարձություններ

Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ մնացել է անփոփոխ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

22 Հուլիս, 2020 18:58
Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ մնացել է անփոփոխ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հուլիսի 22-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.46  դրամով:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։   

Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.96 դրամ՝ աճելով 5.37 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.72 դրամ՝ մնալով անփոփոխ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.83 դրամ՝ նույնպես մնալով անփոփոխ։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 319.96 դրամ, ոսկի՝ 28,681.32 դրամ, պլատին՝ 13,589.21 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին