Կարևոր իրադարձություններ

Կանխվել է 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին

22 Հուլիս, 2020 18:47
Կանխվել է 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին

Այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Դեպքի վայրում Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին