Կարևոր իրադարձություններ

Ազգային Ժողովի նախագահը բոլոր պատգամավորներին 30 օր արձակուրդ է տրամադրել, բացի իրենից

22 Հուլիս, 2020 18:38
Ազգային Ժողովի նախագահը բոլոր պատգամավորներին 30 օր արձակուրդ է տրամադրել, բացի իրենից

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:

2.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 15 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը ներառյալ:

3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին