Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը

22 Հուլիս, 2020 18:19
Հայտնի է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը առաջիկայում սպասվող չարտերային չվերթների մասին հայտարարություն է տարածել․

«Ներկայացնում ենք Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։

Հուլիսի 23-ին - «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru), կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։

Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։

Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին