Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    563,5
    575,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

«AM»-ի պաշտպանյալ, նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

22 Հուլիս, 2020 17:59
«AM»-ի պաշտպանյալ, նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

«AM» իրավաբանական ընկերության պաշտպանյալ, նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է: Այս մասին տաղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի մի մասը քննիչի որոշմամբ վերացվել է: Քրեական գործի նախաքննությամբ չի հաստատվել Գ. Լոռեցյանի կողմից իր լիազորությունների այնպիսի չարաշահում կատարելը, որի արդյունքում «Լուառ» ՍՊԸ-ն արտոնյալ հնարավորություն է ունեցել հայտարարված մրցույթների շրջանակներում ներկայացնել առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել հաղթող: Այսպիսով, Գ. Լոռեցյանն այլևս չի մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում):

Փոփոխվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ) առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես, նախկինում Գ. Լոռեցյանը մեղադրվում էր առնվազն 13.448.880 ՀՀ դրամ գումար կաշառքի խոստում ընդունելու համար: Փոփոխված մեղադրանքի համաձայն նվազել է նաև պարոն Լոռեցյանին վերագրված կաշառքի գումարի չափը և այժմ էլ այն կազմում է իբր 2.000.000 ՀՀ դրամ գումար:

«AM» իրավաբանական ընկերությունը, ի դեմս փաստաբան Լևոն Սահակյանի, օրենքով սահմանված ցանկացած միջոցներով շարունակելու է պաշտպանել Գ. Լոռեցյանի շահերը և ակնկալում է, որ շուտով կվերանա պարոն Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը ողջ ծավալով ու կվերականգնվի նախկին փոխնախարարի բարի անունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին