Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ–ի անդամ է. Կարո Փալյանը դիմել է Չավուշօղլուին

22 Հուլիս, 2020 17:40
Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ–ի անդամ է. Կարո Փալյանը դիմել է Չավուշօղլուին

Ստամբուլի հայկական «Ակոս»–ը տեղեկացնում է, որ Կարո Փայլանը հարցադրում է ուղղել Թուքրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին, որում նշում է, որ Թուրքիան՝ որպես հայ–ադրբեջանական կոնֆլիկի կարգավորման կառույց համարվող ԵԱՀԿ–ի անդամ լինելով, լարվածության ժամանակ անկողմնակալություն չցուցաբերեց անկողմնակալություն, այլ ավելին՝ լարվածությունը խորացնող հայտարարություններ արեց։

1.Այս համատեքստում դուք Ադրբեջան–Հայաստան լարվածության մեջ ազգայնամոլական կողմն եք բռնո՞ւմ:

2. Դեռ չեք հասկացել, որ արտաքին քաղաքականության մեջ «կրակի վրա բենզին լցնելը» խնդիրներն ավելի է մեծացնում։

3. Մեր երկրի ռազմարդյունաբերության սեկտորը ցանկանում է Ադրբեջանին զենք վաճառել։ Դրա համար եք լարվածությունը մեծացնո՞ւմ։

4.  Մտածում եք արդյոք Ադրբեջան զորք ուղարկել։

5.  Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ինչո՞ւ եք ցեղային խտրականության քաղաքականություն վարում։

6. Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ–ի անդամ է։

7. Դեռ չեք հասկացե՞լ, որ Կովկասում անկայունությունը Ռուսաստանի օգտին է։

8. Ինչպե՞ս եք գնահատում  Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»,– իր գրավոր հարցադրումը այսպես է ավարտել  Կարո Փայլանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին