Կարևոր իրադարձություններ

Մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ. Նիկոլ Փաշինյան

22 Հուլիս, 2020 16:31
Մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 22-ին, Կառավարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե շարունակենք պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Ես սա ասում եմ, որովհետև Հայաստանում որոշակի շրջանակների կողմից շարունակվում է քարոզվել համաճարակն ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դիմակների հետ կապված: Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, որևէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ»:

 

Լրահոս

Դիտել ավելին