Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնականը

22 Հուլիս, 2020 13:31
Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնականը

Shamshyan.com-ը գրում է, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երևանի Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Skoda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։

«Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին