Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացել է 59-ամյա բուժաշխատող

22 Հուլիս, 2020 11:18
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Կորոնավիրուսից մահացել է 59-ամյա բուժաշխատող

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:

Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին