Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն. Ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի վերադարձնել. «Ժամանակ»

22 Հուլիս, 2020 09:17
Փոփոխություն. Ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի վերադարձնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և պարտադրել, որ վաճառողները սպառողներին տեսանելի վայրում փակցնեն տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ:

 Կառավարությունը պետք է հաստատի նաև այն ոչ պարենային ապրանքների ցանկը, որոնք ենթակա են վերադարձման: Վաճառողի կողմից ապրանքը հետ չվերցնելը կդիտարկվի վարչական իրավախախտում և կպատժվի օրենքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին