Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Զելենսկին կատարել է ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկիչ պահանջը․ վերջինս պատանդներին բաց է թողել, ապա ձերբակալվել

22 Հուլիս, 2020 00:30
Զելենսկին կատարել է ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկիչ պահանջը․ վերջինս պատանդներին բաց է թողել, ապա ձերբակալվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձի ցանկությունը, գրում է ria.ru-ն։

Ինչպես հաղորդել Է Վոլինի մարզի ազգային ոստիկանության ղեկավար Յուրի Կրոշկոն, ահաբեկիչն ընդհանուր պահանջներ է առաջ քաշել և հայտարարել համակարգից դժգոհության մասին: Մասնավորապես, նա պահանջել է, որ պետության ղեկավարը քաղաքացիներին կոչ անի դիտել «Երկրաբնակները» ֆիլմը։

«Կոչ եմ անում բոլորին դիտել 2005 թվականի «Երկրաբնակները» ֆիլմը»,-ասել է Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում։

Պայամանը կատարելուց հետո Մաքսիմ Կրիվոշը՝ պատանդառուն, բաց է թողել բոլոր պատանդներին, ապա ձերբակալվել։ Իրավապահների գործողության ընթացքում լսվել է պայթյուն, հնչել են կրակոցներ։

Կրիվոշի ձերբակալության լուրից հետո Զելենսկին ֆեյսբուքյան իր էջից ջնջել է տեսանյութը։

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին