Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա

21 Հուլիս, 2020 22:59
Խոշոր ավտովթար Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր, հուլիսի 21-ին, ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սևակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Škoda մանկնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայոտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ 2-ին Mercedes-ից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատի փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին