Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը

21 Հուլիս, 2020 22:45
Հեղինակ՝ Աննա Աբաջյան
Կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը: Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ:

Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ...

Սիրելի՜ ընկեր Սաքապետոյան, իմ դասախոս, գործընկեր և բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր հուշերում... Թող Ձեր հոգին լույսերում հանգչի...

ՀԳ- Պայմանավորված ներկա իրավիճակով՝ հոգեհանգիստ չի կայանա: Հրաժեշտը Շահումյանի գերեզմանատան մուտքի մոտ հուլիսի 23-ին՝ ժամը 12. 30-ին»:

 

Լրահոս

Դիտել ավելին