Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

21 Հուլիս, 2020 22:06
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը առաջիկայում սպասվող Կալուգա-Երևան չարտերային չվերթի մասին հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունը ս/թ․ հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը /RM 0754/։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին