Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին. նա կրակում է ոստիկանական դրոնի ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

21 Հուլիս, 2020 21:40
Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին. նա կրակում է ոստիկանական դրոնի ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

Հուլիսի 21-ի առավոտյան Ուկրաինական հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում տղամարդն ուղևորատար ավտոբուս է առևանգել՝ պատանդ վերցնելով ուղևորներին: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:

Ըստ տարբեր աղբյուրների, դրանում 10-ից 20 մարդ կա։ Մարդիկ ավելի քան ութ ժամ ավտոբուսում են։

Այժմ ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած տղամարդը կրակ է բացել ոստիկանական անօդաչու թռչող սարքի ուղղությամբ: Նա նաև նռնակներ է նետել:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրականում տղամարդու անունը Մաքսիմ Կրիվոշ է, նա Ուկրաինայի քաղաքացի է և Օրենբուրգի շրջանի բնակիչ:

Միջադեպի հետևանքով փակ է քաղաքի կենտրոնը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ: Նրանք, անվտանգության նկատառումներից ելնելով, հարակից բնակավայրերի բնակիչներին տարհանում են:

Мужчина взял в заложники пассажиров автобуса в украинском Луцке ...

На Украине вооруженный мужчина взял в заложники пассажиров ...

На западе Украины мужчина взял в заложники 20 пассажиров автобуса ...

 

Լրահոս

Դիտել ավելին