Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Գինեվետ գյուղում․ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 38-ամյա բնակիչը դանակահարել է 18-ամյա համագյուղացուն

21 Հուլիս, 2020 21:17
Դանակահարություն Գինեվետ գյուղում․ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 38-ամյա բնակիչը դանակահարել է 18-ամյա համագյուղացուն

Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով և ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց պարզեցին, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել է վնասվածքները։ Պարզվեց նաև կասկածյալի ինքնությունը: Գինեվետ գյուղի 38-ամյա բնակիչը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը։

Հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ 

Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին