Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող նկարագրել, թե ինչ սիրո խոսքեր եւ օրհնանքներ փոխանցեց Գրետա տատիկը ամուսնուս. Աննա Հակոբյանը սահմանամերձ Մովսես գյուղից լուսանկարներ է հրապարակել

21 Հուլիս, 2020 19:38
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Չեմ կարող նկարագրել, թե ինչ սիրո խոսքեր եւ օրհնանքներ փոխանցեց Գրետա տատիկը ամուսնուս. Աննա Հակոբյանը սահմանամերձ Մովսես գյուղից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրառմամբ․ 

«Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։

Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից»։

На изображении может находиться: один или несколько человек, обувь и на улице

Մովսեսի կենտրոնական՝ նոր ասֆալտապատված փողոցում:)

На изображении может находиться: 3 человека, люди сидят, стол, в помещении и еда

Ապրեսյանների օջախում ենք։ Մեր ներս մտնելու պահին Գրետա տատիկը, նրա որդին՝ Սեդրակ Ապրեսյանը ու հարսը՝ Վալենտինան, ճաշում էին:

Վայրկյանների ընթացքում ճաշի սեղանը ընդարձակվեց, նոր սեղան ավելացվեց, չհասցրեցինք էլ նկատել, թե ինչպես։

Շատ արագ հյուր եկավ եւ սեղանի շուրջ իր պատվավոր տեղը գրավեց տատիկի դասընկերն ու ընկերուհու ամուսինը՝ Հրանտ պապիկը։

Հրանտ պապիկն իր կնոջը, որը հիվանդ է եւ չի հարողանում քայլել, կրակոցների օրերին գրկած տեղափոխել էր գյուղի այլ՝ ավելի ապահով վայրում գտնվող՝ բարեկամի տուն։

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении
 
Հնչեցին կենացներ, որոնք միշտ են հնչում հայկական օջախներում, բայց այս գյուղում, այս տանը եւ այս օրը այդ կենացներն այնքա՜ն իրական ու ոգեղեն էին միաժամանակ։
На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

Չեմ կարող նկարագրել, թե ինչ սիրո խոսքեր եւ օրհնանքներ փոխանցեց Գրետա տատիկը ամուսնուս։
Ասում էր՝ Նիկոլիս կասես... ու մնացածը։

На изображении может находиться: 2 человека, люди сидят

Այս պապիկը ապրում էր իր աղջկա եւ փեսայի հետ։ Այնքան հուզվեց, աչքերից արցունքներ էին գնում։

Հպարտ էր իր երկրով, պետությամբ, զինվորներով։ Դժգոհ էր անցած-գնացած բաներից, եւ հիմա վերջնական հաղթանակ էր ուզում: Այսինքն, վստահ էր դրանում, պարզապես ուզում էր անձամբ տեսնել։
 
На изображении может находиться: один или несколько человек 
Հուզված մովսեսցին
На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и на улице
Պապիկները տաղավարում զրուցում էին, երբ ես «շնորհքով ներխուժեցի նրանց զրույցի մեջ»։
 На изображении может находиться: один или несколько человек и люди стоят

Առանց մեկնաբանության։

 На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещении

Տեր Աբել քահանան պահպանիչ աղոթք է կարդում մեզ համար:

 На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, свадьба и на улице
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պիլոտային ծրագիր է իրականացնում սահմանամերձ մի քանի գյուղում, նաեւ՝ Մովսեսում:
Լուսանկարում՝ կենտրոնակայանն է, այսինքն համայնքապետարանի շենքի մի մասը, որ տրամադրվել է ԱԻՆ-ի անձնակազմին։
Իմ այցի ընթացքում անձնակազմից երկու փրկարար դաշտում ծառայություն էին իրականացնում, հսկում էին, որպեսզի գյուղացին ապահով իր դաշտի գործն անի։
 
На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице
 
Մեկ ամիս առաջ ուժեղ քամուց գյուղում մոտ տասը տան տանիք է քանդվել, իրենք վարկով իրենց տանիքը վերականգնել էին, եկել էր հետաքրքրվելու՝ պետական փոխհատուցումը երբ է լինելու։
 
 На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, обувь, ребенок, небо и на улице
 
Իմ կողքի տղան Երեւանից եկել էր տատիկի տուն ու կրակոցներից հետո էլ համառորեն մնացել գյուղում։ Նրա ընկերը Մովսեսի բնակիչ էր։
На изображении может находиться: 1 человек, стоит, растение, цветок и на улице 
 
Դափնու տերեւ նվեր ստացա:)
 На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и на улице
 
Տիկին Թերեզան է, որ ինձ փնջով դափնու տերեւ նվիրեց։ Իմ այցելության պահին, նա իր բակում թթի օղի էր քաշում, եւ վստահեցնում, որ կրակի պահին քաշվում են տները, անմիջապես հետո անցնում իրենց գործին:)
 
На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице
 
 
Այա տատիկը ինձ ուշ ճանաչեց, բայց ճանաչելուց հետո՝ երկար բաց չթողեց։)
 
 На изображении может находиться: 1 человек, сидит
 
Հարեւաններով հավաքվել են։ Կանանցից սեղանի «գլխին» նստածը Երեւանից է, ամառները Մովսեսում է անցկացնում: Սա էլ հերթական ամառն է: Պատմում էին, որ սահմանային լարվածության ժամանակ հավաքվում են այս բակում՝ միասին ավելի թեթեւ է անցնում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին