Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ-երը չեն ծրագրել հրթիռակոծել Մեծամորը․ Ալիևի օգնականը հերքել է Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը

21 Հուլիս, 2020 19:27
Ադրբեջանի ԶՈւ-երը չեն ծրագրել հրթիռակոծել Մեծամորը․ Ալիևի օգնականը հերքել է Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Գաջիևը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հրետակոծման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը իր «անձնական կարծիքն է եղել»։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Նա նաև նշել է է, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն ծրագրել հրթիռակոծել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական նշանակության օբյեկտները։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին