Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ակներ գյուղում․ այրվել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը և սրահը․ տուժածներ չկան

21 Հուլիս, 2020 19:05
Հրդեհ Ակներ գյուղում․ այրվել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը և սրահը․ տուժածներ չկան

Այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղի 15-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թևոս Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:14-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը և սրահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին