Կարևոր իրադարձություններ

Դիմեք և ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարևոր այս կառույցի ձևավորմանն ու կայացմանը. Նիկոլ Փաշինյան

21 Հուլիս, 2020 18:22
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Դիմեք և ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարևոր այս կառույցի ձևավորմանն ու կայացմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ.

Տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով:

Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։

Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին